Ղազախստանն ու Ռուսաստանը քննարկում են հանրապետության տարածքով դեպի Չինաստան գազատարի անցկացումը
Ղազախստանի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են հանրապետության տարածքով դեպի Չինաստան գազատարի գործարկման հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Աքքենժենովը։
«Մենք սկսել ենք քննարկել այսպես կոչված «Սիբիրի ուժը – 2»-ը, թեև դրա աշխատանքային անվանումը, հավանաբար, այլ է։ Խոսքը մինչև 35 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ [գազատարի] մասին է, որն անցնելու է Ղազախստանի տարածքով դեպի Չինաստան։ Մենք՝ որպես Ղազախստանի Հանրապետություն, բնականաբար, ցանկություն ենք հայտնում, որ տարանցումն իրականացվի մեր տարածքով. դրա համար պատրաստ ենք ապահովել բոլոր պայմաններն ու երաշխիքները, ինչպես նաև լրացուցիչ սպառում ապահովել Ղազախստանի տարածքում»,- ասել է Ակկենժենովը։
Նա նշել է, որ Ղազախստանի համար այս խողովակաշարը կարևոր կլինի նրանով, որ դրա շնորհիվ հնարավորություն կստեղծվի «կապույտ վառելիքով ապահովել հանրապետության հյուսիսային և արևելյան շրջանները»։



