Brent-ը թանկացել է` մեկ բարելի համար հասնելով 97,7 դոլարի

Նավթի գինը հինգշաբթի օրվա առևտրի ընթացքում աճել է ավելի քան 3,5%-ով։ Դա կապված է Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության նոր էսկալացիայի հետ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 3.41 դոլարով (3.62%)՝ մեկ բարելի համար հասնելով 97.70 դոլարի։ Չորեքշաբթի օրը Brent-ն էժանացել է 5.29 դոլարով (5.31%)՝ մեկ բարելի համար հասնելով 94.29 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI-ի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 3.37 դոլարով (3.8%)՝ մեկ բարելի համար հասնելով 92.05 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրն էժանացել է 5.21 դոլարով (5.55%)՝ մեկ բարելի համար հասնելով 88.68 դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031