Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում. Կրեմլ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, նա աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 28-ին Աստանայում:
«Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ, կմասնակցի, երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, դա հասկանալի է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։



