Բաժիններ՝

Լուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր երկարաժամկետ ծրագրերի մասին՝ հստակ նշելով, թե երբ է նախատեսում ավարտել կարիերան։ Սպասվում է, որ իսպանացի մասնագետը, որը Ֆրանսիայի մայրաքաղաքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, իր ապագան կկապի ակումբի հետ՝ կնքելով նոր խոշոր պայմանագիր։

​Չնայած եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր մակարդակում գրանցած հաջողություններին՝ Էնրիկեն ակնարկել է, որ մտադիր չէ մարզչական նստարանին մնալ մինչև խոր ծերություն։ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչը, որն այժմ 56 տարեկան է, հստակ նշել է մարզչական գործունեության ավարտի ժամկետը՝ պատճառաբանելով, որ ցանկանում է խուսափել եզրագծի մոտ «պապիկի» դերում հայտնվելուց։

«Ես չեմ ուզում լինել պապիկ, որը մարզում է։ Ես դա չեմ ուզում։ Կարծում եմ, որ 60-ից հետո… Իրականում, ես կատակում եմ իմ եղբայր Ֆելիպեի հետ՝ ասելով նրան․ «Ես ստիպված կլինեմ քեզանից շուտ թոշակի գնալ»։ Նա ինձանից մեկ տարով փոքր է, նա 55 տարեկան է և թոշակի կգնա 61-ում… այնպես որ ինքներդ հաշվեք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում La Nueva Espana պարբերականը։

Սա նշանակում է, որ ֆուտբոլից նրա հավանական հեռացումը տեղի կունենա 2030 թվականին, ինչը համընկնում է ակումբի հետ նրա ենթադրյալ նոր պայմանագրի ժամկետի ավարտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031