Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբայրը մահացել է հիվանդանոցում՝ հրազենային վնասվածքից

Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը՝ գործարար Այդըն Չավուշօղլուն, մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում, հայտնում է Haberturk-ը։

Հաղորդվում է, որ գործարար Այդըն Չավուշօղլուն՝ Մևլութ Չավուշօղլուի և «Ալանյասպոր»-ի նախագահ Հասան Չավուշօղլուի եղբայրը, որը մայիսի 5-ին Ալանիայում իր գրասենյակում հայտնաբերվել էր հրազենային վիրավորումով, այսօր մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում։

52-ամյա գործարար Այդըն Չավուշօղլուն Անթալիայի Ալանիայի շրջանում իր գրասենյակում հրազենային վիրավորումով էր հայտնաբերվել և վիրահատությունից հետո տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031