Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով կիբեռհանցագործության հերթական դեպքն են բացահայտել
Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:
Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն



