Քուվեյթը հшրձակվել է իրանական նավի վրա․ Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Քուվեյթի կողմից իրանական նավի վրա հարձակում է տեղի ունեցել և Պարսիցծոցում ԻԻՀ չորս քաղաքացիներ են ձերբակալվել:
«Այս հակաիրավական գործողությունը տեղի է ունեցել կղզու մոտ, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի վրա հարձակումների համար։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր քաղաքացիներին և մեզ պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում», – գրել է իրանցի նախարարը X սոցցանցի իր էջում:
Ավելի վաղ Քուվեյթը հայտնել էր, որ զինված խումբը, որը ենթադրաբար կապված է ԻՀՊԿ հետ, փորձել է ներթափանցել Բուբիյան կղզի՝ «Քուվեյթիդեմթշնամական գործողություններ իրականացնելու նպատակով»: Քուվեյթի ՆԳՆ-ի տվյալներով՝ դիվերսանտները մարտի են բռնվել քուվեյթցի զինծառայողների հետ, ինչի հետևանքով խմբի անդամներից մեկը վիրավորվել է, իսկ մյուս երկուսը փախուստի են դիմել: Քուվեյթի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Բուբիյան կղզի ներթափանցման փորձը։



