ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու ձգտմանը. Մարկ Ռյուտե

Միացյալ Նահանգները տեսնում և ընդունում են այն փաստը, որ դաշինքի անդամները ձգտում են ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ դրանք հասցնելով ՀՆԱ-ի 5%-ին: Դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Ըստ նրա՝ աշխարհի խոշորագույն տերությունն այս նախաձեռնությանը «խրախուսանքով» վերաբերվում:

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ ՆԱՏՕ-ի ղեկավարը հավաստիացրել է հանրությանը, որ դաշինքը լսել է Վաշինգտոնի դժգոհությունները և ջանքեր կգործադրի բոլոր առկա խնդիրները լուծելու համար: «Մենք ակտիվորեն աշխատում ենք 5%-ի շեմին հասնելու ուղղությամբ: Որոշ երկրներ արագացնում են տեմպերը՝ ձգտելով դուրս գալ նույնիսկ այս սահմաններից, և ջանում են հասնել թիրախային ցուցանիշներին 2035 թվականից շուտ»,- ընդգծել է Ռյուտեն:

Գլխավոր քարտուղարը հատկապես առանձնացրել է Գերմանիան՝ բարձր գնահատելով երկրի ջանքերը, որոնք ուղղված են պաշտպանական ծախսերի ծավալը մինչև 2029 թվականը 50 միլիարդ եվրոյի հասցնելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031