ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT India հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեծ ներուժի մասին շատ դրական բաներ են ասվում, սակայն իրականում ոչինչ տեղի չի ունենում, հարցազրույցի տեքստը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Բազմաթիվ ճիշտ խոսքեր են ասվում այն ​​մասին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ, ժամանակակից, տեխնոլոգիական, էներգետիկ և այլ նախագծերի համար։ Բայց գործնականում ոչինչ տեղի չի ունենում», – ասել է Լավրովը։

Նա ուշադրություն է հրավիրել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մնում, միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը Ռուսաստանին տնտեսական առումով «պատժելու» համար սեփական քայլերն է նախաձեռնել:

Այնուամենայնիվ, Լավրովի խոսքով, Մոսկվան բարձր է գնահատում այն, որ ԱՄՆ նախագահը երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ: Լավրովը նշել է նախագահ Դոնալդ Թրամփի շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումներն իր հետ, ինչպես նաև Ռուսաստանի ղեկավարի հանդիպումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031