ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կա զոհ
112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 13-ին, ժամը 14։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 78 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին:



