Բաժիններ՝

Բացահայտվել է, թե որքան աշխատավարձ և պայմանագրի ժամկետ է առաջարկել «Յուվենթուսը» Բեռնարդո Սիլվային

Իտալական «Յուվենթուս» ակումբը պատրաստ է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվային մինչև 2028 թվականի ամառը պայմանագիր առաջարկել։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան, ով նախկինում հայտնել էր խաղացողի նկատմամբ թուրինյան ակումբի հետաքրքրության մասին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիլվային առաջարկվող պայմանագիրը կներառի նաև լրացուցիչ մրցաշրջանի հնարավորություն, որը կտևի մինչև 2029 թվականի ամառը։ 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը նոր ակումբում, ըստ որոշ տեղեկությունների, կկազմի 8 միլիոն եվրո, որից 2 միլիոնը կներառվի բոնուսների մեջ՝ 1 միլիոն եվրո գոլ խփելու և «Յուվենթուսի»՝ Չեմպիոնների լիգա դուրս գալու համար։

Բեռնարդո Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Հետևաբար, պորտուգալացին կարող է անվճար հեռանալ՝ առանց փոխհատուցման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031