Բաժիններ՝

Մանկապարտեզներում այլևս դռնապաններ չեն լինի. սաների անվտանգությունը կապահովեն մանկավարժները

Կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում կկրճատվի նաև դռնապանի հաստիքը: Խոսքը Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց որոշման մասին է, որով վերանայվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները:

Նշենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ ինքնուրույն շենք ու երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանված է դռնապանի 1 հաստիքային միավոր, ինչպես նաև 2000 մ²-ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 2000 մ² օգտագործվող տարածքի համար` ևս 0,5 միավոր: Սակայն կառավարությունում որոշել են, որ մեկ պահակը բավարար է մանկապարտեզի և մանկապարտեզներ հաճախող սաների շուրջօրյա անվտանգությունն ապահելու համար:

Խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կառավարությանը, որն էլ հարցումը վերահասցեագրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ի՞նչ հիմնավորմամբ է հանվել դռնապանի հաստիքը և ի՞նչ այլընտրանքային մեխանիզմ է առաջարկվում երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու շուրջօրյա անվտանգության հարցը, եթե հաստիքացուցակով նախատեսվում է միայն մեկ պահակի հաստիք (հաշվի առնելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հանգստի և աշխատաժամանակի ռեժիմի պահանջները)։

Ի պատասխան՝ նախարարությունից պարզաբանել են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակում ներառվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկում առկա պաշտոնները (բացառությամբ բուժքրոջ հաստիքից):

«Հիշյալ իրավական ակտի համաձայն՝ հաստատությունում եղած ժամանակ սաների կյանքի և առողջության պահպանման, անվտանգ և ակտիվ կենսագործունեության համար պատասխանատու են հաստատության մանկավարժական աշխատողները»,- ասված է նախարարության պատասխանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031