ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ռազմական գործողությունը վերանվանել «Մեծ մուրճ»` Կոնգրեսին շրջանցելու համար. NBC News
ԱՄՆ-ը կարող է վերանվանել Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը «Մեծ մուրճ» (Sledgehammer), եթե հրադադարը դադարեցվի։ Այն կփոխարինի փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական կատաղություն» (Epic Fury) գործողությանը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սպիտակ տան տեսանկյունից՝ նոր անվանումը թույլ կտա «զրոյացնել» Կոնգրեսի կողմից սահմանված 60-օրյա ժամկետի հաշվարկը։ Ըստ ամերիկյան օրենսդրության՝ այդ ժամկետը լրանալուց հետո նախագահին անհրաժեշտ է օրենսդիրների պաշտոնական հավանությունը՝ ռազմական գործողությունները շարունակելու համար։



