Ռուսաստանի իշխանությունները քննարկում են ակադեմիկոս Արմայիս Կամալովի թեկնածությունը՝ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարի պաշտոնում. «Փաստ»
Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են հայազգի բժիշկ, ակադեմիկոս Արմայիս Կամալովի թեկնածությունը՝ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարի պաշտոնի համար։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։
Ըստ հրապարակման՝ ռուսաստանյան իշխանական շրջանակներում դժգոհություն կա այն կապակցությամբ, որ կազմակերպության ներկայիս ղեկավարությունը բավարար չափով ինտեգրված չէ հայ հասարակության հետ և չունի անհրաժեշտ ազդեցություն ընտրական գործընթացների վրա։
Թերթը նշում է, որ Կամալովի թեկնածությունը պատահական չէ, քանի որ նա հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, և երկար տարիներ իրականացնում է հայկական ինքնության պահպանմանն ուղղված ծրագրեր։



