Մահացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը

Մահացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը: Այս մասին հայտնել է նրա գործընկեր Յուրի Ռոստը։ Մոլչանովը 75 տարեկան էր։ Նա լայն ճանաչում էր ձեռք բերել «Վրեմյա» (Время), «90 րոպե» (90 минут) և հատկապես «Կեսգիշերից առաջ և հետո» (До и после полуночи) հաղորդումների շնորհիվ։

Լեգենդար հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը վերջին անգամ հոսպիտալացվել էր անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին՝ որովայնի շրջանում ցավերի գանգատով։ Հայտնի է նաև, որ 2021 թվականին նա լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել ուռուցքային հիվանդության պատճառով, իսկ 2022 թվականին ինֆարկտ էր տարել։

Լրագրողը մահացել է հիվանդանոցում՝ երկարատև հիվանդության հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031