Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել». Վոլոդին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերը Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին չի կարող համարվել բարեկամական քայլ Ռուսաստանի, նրա քաղաքացիների կամ հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Բառացիորեն Հաղթանակի օրվա նախօրեին՝ տոն, որը միավորում է բոլոր ազգերի ներկայացուցիչներին, Երևանում տեղի ունեցավ գագաթնաժողով, որին մասնակցեցին Նիկոլ Փաշինյանի հյուրերը։ Դրան հաջորդեցին ներկաների ելույթներն ու հայտարարությունները, այդ թվում՝ նրանց, որոնց, ամենայն հավանականությամբ, միացել է նաև Փաշինյանի «անձնական» հյուրը՝ Կիևի արյունալի ռեժիմի ղեկավարը՝ Զելենսկին։
Ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի այս գործողությունը չի կարելի անվանել բարեկամական քայլ մեր երկրի, Ռուսաստանի քաղաքացիների կամ նույնիսկ հայ ժողովրդի նկատմամբ», – գրել է Վոլոդինը ռուսական Max մեսենջերում։
Նա նշել է, թե խոսքը միջամտության կամ Հայաստանի ինքնիշխանության մասին չէ։ «Խոսքը բարոյականության և ազնվության մասին է։ Կամ ունես դրանք, կամ՝ ոչ։ Կարող ես բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ ունես այդ հատկանիշները»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։



