Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է վերաբացել Լյուկ Բեսոնի դեմ բռնաբարության գործը
Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է վերաբացել Լյուկ Բեսոնի դեմ բռնաբարության գործը Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է վերսկսել հետաքննությունը կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի դեմ, ում դերասանուհի Սենդ Վան Ռոյը մեղադրում էր բռնաբարության մեջ։Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Որպես հիմնավորում՝ ներկայացվում են հագուստից վերցված ԴՆԹ նմուշների փորձաքննության արդյունքները։
Դերասանուհին «Հինգերորդ տարրը» ֆիլմի ռեժիսորին մեղադրել էր դեռևս 2018 թվականին։ Նրա պնդմամբ՝ Բեսոնն իր թեյի մեջ թմրանյութ է լցրել և բռնաբարել իրեն, սակայն այն ժամանակ կատարված արյան անալիզը բացասական արդյունք էր տվել։



