Դոնբասը պե՞տք է գտնվի Ռուսաստանի կազմում․ Թրամփի պատասխանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հասել է փոխըմբռնման, որ Դոնբասը պետք է ամբողջությամբ գտնվի Ռուսաստանի կազմում։
Դոնբասից զորքերի դուրսբերումը Մոսկվայի հիմնական պայմաններից մեկն է Կիևի հետ արդյունավետ խաղաղ կարգավորման համար։ Ապրիլի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Դոնբասի և Նովորոսիայի շրջանների ՌԴ պատկանելությունը համարում է ակնհայտ և վիճարկման ոչ ենթակա։



