Շատ եմ ցավում, բայց ես չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Ֆլորենտինո Պերես
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է իր հնարավոր հրաժարականի և ծանր հիվանդության մասին շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում լքել պաշտոնը։
Իսպանական COPE պարբերականն իր հերթին հաղորդում է, որ այսօր՝ մայիսի 12-ին նախատեսված հատուկ ասուլիսի ժամանակ Պերեսը հրաժարականի մասին չի հայտարարելու։ Աղբյուրի տեղեկություններով՝ դրա փոխարեն «արքայական ակումբի» ղեկավարը կարող է տեղեկացնել, որ «Ռեալը» ՈւԵՖԱ-ին է փոխանցել «Նեգրեյրայի գործի» հետ կապված նոր տվյալներ։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» մեղադրանք էր առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կաշառելու գործով։ Կատալոնական ակումբը մեղադրվում է 2001-ից 2018 թվականներին մոտ 8,4 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վճարումներ կատարելու մեջ։
«Բարսելոնայի» վարկածով՝ Նեգրեյրան վարձվել է որպես արտաքին խորհրդատու՝ մրցավարության վերաբերյալ տեխնիկական հաշվետվություններ կազմելու նպատակով։ CTA-ի նախկին փոխնախագահը նույնպես հերքում է մրցավարների որոշումների վրա ազդելու նպատակով կաշառք ստանալու մեղադրանքները։



