ԵՄ երկրները ցանկանում են քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների թեմաները. Կալաս
ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 27-28-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը երկուշաբթի օրը Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
«Մենք նախ (բանակցություններից առաջ – խմբ.) պետք է քննարկենք մեր մեջ, թե ինչ ենք քննարկելու նրանց հետ։ Ահա թե ինչու մենք հանդիպում կանցկացնենք (մայիսի վերջին – խմբ.), որտեղ կքննարկենք առաջարկները»,- ասել է նա։



