Մերցը խոստացել է Ֆիցոյի հետ քննարկել վերջինիս այցը Մոսկվա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցի համար։

«Ռոբերտ Ֆիցոն գիտի, որ մեր կարծիքները տարբերվում են այս հարցի շուրջ։ Ես խորապես ցավում եմ դրա համար, և մենք նրա հետ կքննարկենք նրա Մոսկվա կատարած այցը», –  ասել է Մերցը Ստոկհոլմում կայացած համաժողովում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս հարցը, հայտարարել է, որ Եվրոպան «ինքնակազմակերպվում է որպես համակենտրոնացման ճամբար»։ «Եվրոպայի օր չէր լինի առանց խորհրդային ժողովրդի հաղթանակի։ Դա կլիներ մեկ մեծ համակենտրոնացման ճամբար՝ գազային խցիկներով», – հավելել է Զախարովան։

Ռոբերտ Ֆիցոն դարձել է ԵՄ միակ ներկայացուցիչը, որը այցելել է Մոսկվա՝ Հաղթանակի օրվա 81-ամյակը նշելու համար։ Նա Մոսկվա է ժամանել մայիսի 8-ին և ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, բայց չի մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին։ Ֆիցոն ավելի ուշ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031