Իրանն Ադրբեջանին խոստացել է հետաքննել Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի միջադեպը․ Բայրամով
Իրանն Ադրբեջանին խոստացել է հետաքննել Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի միջադեպը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը անմիջապես արձագանքել է միջադեպին և բազմաթիվ կապեր է հաստատել Իրանի հետ։
«Իրանի նախագահը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ես նաև մի քանի հեռախոսազրույցներ եմ ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Իրանական կողմը պնդում է, որ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեն արձակվել իրանական կողմից։ Նրանց դիրքորոշումն այն է, որ դա երրորդ երկրների կողմից սադրանք է եղել։ Այս հարցի շուրջ նաև մի քանի ռազմական կապեր են հաստատվել», – ասել է արտաքին գործերի նախարարը։



