Ալիևն ասաց ճշմարտությունը, երբ հայտարարեց, որ Եվրախորհրդարանը պետք է կենտրոնանա եվրոպական հարցերի վրա․ Ֆիցո
Մայիսի 9-ին՝ Ռուսաստանից վերադառնալիս, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կառավարական ինքնաթիռից հրապարակված տեսանյութում պատմել է այս ամիս Մոսկվա, Երևան և Բավարիա կատարած իր ուղևորությունների արդյունքների մասին։
«Երևանում ես ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակի՝ այս անգամ Ադրբեջանից, որի նախագահը կտրուկ քննադատեց Եվրախորհրդարանին երկրի դեմ ընդունված տարբեր հայտարարությունների և բանաձևերի համար»,-ասաց Ֆիցոն։
Ըստ Ֆիցոյի՝ «նախագահ Ալիևն ասաց ճշմարտությունը, երբ հայտարարեց, որ Եվրախորհրդարանը նախևառաջ պետք է կենտրոնանա եվրոպական հարցերի վրա, և մենք դրանցից ավելի քան բավարար ունենք, այլ ոչ թե տարածի ստեր և միջամտի ուրիշների գործերին»։



