Բաժիններ՝

Ինդոնեզիայում Դուկոնո հրաբուխը ժայթքման պահին մինչև 11,1 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետել

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում (Հյուսիսային Մալուկու նահանգ) ժայթքել է Դուկոնո հրաբուխը։ Այս մասին նշվել է ասիական հանրապետության Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմման կենտրոնի հայտարարության մեջ։

Առկա տվյալներով՝ մոխրի բարձրությունը հրաբխի խառնարանից հասել է 10 հազար մետրի (ծովի մակարդակից 11 087 մետր բարձր)։ Սպիտակ, մոխրագույն և սև մոխրի արտանետումները տարածվել են հյուսիսային ուղղությամբ։ Ինդոնեզիայի իշխանությունները տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելել են մոտենալ հրաբխի խառնարանին 4 կիլոմետր շառավղով, ինչպես նաև խորհուրդ են տվել օգտագործել դիմակներ՝ շնչուղիները հրաբխային մոխրի ներթափանցումից պաշտպանելու համար։

Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Ավստրալական լիթոսֆերային սալերի սահմանագծում։

Աշխարհի ամենամեծ՝ Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակում, ինչի պատճառով տարածաշրջանն ունի ուժեղ սեյսմիկ ակտիվություն։ Ընդհանուր առմամբ, Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից շուրջ 130-ը՝ գործող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031