Պարսից ծոցում արգելափակված են 1,500 նավ, անձնակազմների 20,000 անդամ․ ՄԾԿ գլխավոր քարտուղար

Մոտ 1,500 նավ արգելափակված է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման պատճառով, նախօրեին հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։

«Այժմ արգելափակված են մնացել անձնակազմների մոտ 20,000 անդամ և 1,500 նավ», – Պանամայում հայտնել է Դոմինգեսը։

Անձնակազմների անդամները «անմեղ մարդիկ են, որոնք ամեն օր իրենց աշխատանքն են կատարում այլ երկրների օգտի համար», – ասել է ՄԾԿ պաշտոնյան։ Նրա խոսքով՝ շրջափակված նավերի անձնակազմները հայտնվել են «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրողության ծուղակում»։

Ավելի ուշ Դոմինգեսը լրագրողներին տեղեկացրել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ ուղղված 30 հարձակումներից զոհվել է 10 նավաստի։

Նախօրեին ՄԱԿ գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով կանոնավոր բեռնափոխադրումները «կվերսկսեն, երբ պատերազմը մշտապես ավարտվի և վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցները և շրջափակումը»։

Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։

Թեհրանում այժմ ուսումնասիրում են պակիստանյան միջնորդությամբ ներկայացված պատերազմն ավարտելու ամերիկյան առաջարկությունը։ Պաշտոնական արձագանք առայժմ չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031