Բաժիններ՝

Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար․ Իվետա Տոնոյան

Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար։

Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։ Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։

Ձմռան ցուրտ ամիսներին անգամ շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։ Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։ Եվ մի օր հպարտությամբ ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։

Կարդացեք նաև

Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝ 010 600 601 հեռախոսահամարով։

Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ։ Եկե՛ք միասին կերտենք պատմություն»,- գրել է Իվետա Տոնոյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031