Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի փոխչեմպիոն է
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ աշխարհի գավաթն անցկացվում էր Բրազիլիայում, և այն արդեն ավարտվել է։
«Գերծանր քաշային կարգի (+90 կգ) եզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլաևին ու դարձել արծաթե մեդալակիր։ Դա Հայաստանի հավաքականի միակ մեդալն էր աշխարհի գավաթում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խաղարկությանը Հայաստանի հավաքականից մասնակցել են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Կանանց պայքարում եղել են Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (65 կգ)։



