Միամիտ ենք էլի, միամիտ… Թուրքն էլ ո՞նց ասի դա, որ հասնի մեր ուղեղներին. Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը գրում է. «Միամիտ ենք էլի, միամիտ

2020 թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան երբ խփեցին Ստեփանակերտին, շենքից արագ դուրս եկա երեխեքի հետ ու վազեցինք Մայր տաճարի կողմը՝ պաշտպանություն գտնելու։

Նույնը մի քանի օր հետո, երբ կամիկաձեն հարվածքեց Ցորի զորամասին։ Շենքից դուրս վազեցի և ուղիղ դեպի եկեղեցին, որն ընդամենը մի քանի մետր էր զորամասից հեռու։ Թվում է՝ հակառակը պիտի անեի, բայց ասես ենթագիտակցորեն մտածեի՝ դե եկեղեցուն հո չեն խփի․․․

Թուրքը ոչ միայն խփեց եկեղեցիներին, այլև հիմնահատակ քանդեց դրանք՝ Շուշիի Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավորը․․․ հիմա էլ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը․․․

Թուրքին մենք կենդանի պետք չենք, մեր ստեղծածն էլ պետք չի։ Թուրքին մեր տունն ու մեր հողն է պետք՝ առանց մեզ ու մեր հետքի։

Թուրքն էլ չգիտի՝ ոնց ասի դա, որ հասկանանք, որ հավատանք։

Մեծ թուրքը արդեն դարեր շարունակ, ադրբեջանցի կոչված թուրքն էլ էս 100 տարին Էլ կոտորում են, էլ ավերում են, հողին հավասարեցնում մեր սրբությունները, մենք էլի անուղեղի պես “խաղաղություն” ենք մկկում, թուրքի հետ բարեկամություն ենք փնտրում։ Լավ ինչքա՞ն։ Մինչև ե՞րբ։

Իրական խաղաղություն մենք ունեինք, երբ ուժեղ էինք, թելադրող։ Հիմա թուրքի պայմաններով ի՞նչ խաղաղություն։ Նման բան չկա ու չի լինելու։

Թուրքն էլ ո՞նց ասի դա, որ հասնի մեր ուղեղներին։ Հակառակը պնդողներն էլ թուրքից են, որ ուզում են թուրքի ամեն հարվածը “խաղաղության” բառից թմրած անտեսենք, տանենք ու հանդուժենք էնքան, մինչև․․․ ի սպառ վերանանք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930