«Եկել է ժամանակը». ԱՄՆ-ում անսպասելի մրցանակ են առաջարկել Թրամփի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ստանալ պատերազմի Նոբելյան մրցանակ, գրում է The American Conservative-ը։
«Ժամանակն է սահմանել «Պատերազմի Նոբելյան մրցանակ», բայց ոչ թե գովաբանելու, այլ դատապարտելու տարվա ամենաակնառու պատերազմ հրահրողին կամ հրահրողներին։ Եվ չնայած 2026 թվականի ավարտին դեռ շատ ժամանակ կա, Թրամփն այս տարի ակնհայտ ֆավորիտ կլինի»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածագրի կարծիքով՝ ամերիկացի առաջնորդը արժանի է նման «մրցանակի»՝ Իրանի հետ սանձազերծած պատերազմի պատճառով։



