Իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է. Աբբաս Արաղչի
Իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է, հետևաբար, հրադադարի ռեժիմի խախտում, Х սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Ըստ նախարարի՝ առևտրային նավի վրա հարձակումը և նրա անձնակազմի պատանդ վերցնելն էլ ավելի լուրջ խախտում է։
«Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և ինչպես դիմադրել սպառնալիքներին»,- նշել է Աբբաս Արաղչին։




