Բաժիններ՝

Շատ ամերիկացիներ կասկածի տակ են դնում Թրամփի հավասարակշռությունը․ Reuters/Ipsos-ի հարցում

Reuters/Ipsos-ի իրականացրած հարցման համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը վերջին օրերին գրանցել է պատմական նվազագույնը: Ամերիկացիների զգալի մասը կասկածի տակ է դնում նախագահի գործելաոճն ու հավասարակշռությունը՝ Իրանի հետ պատերազմի և Հռոմի Լևոն պապի հետ ունեցած հակասությունների ֆոնին:

Երկուշաբթի օրը ավարտված վեցօրյա հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 36 տոկոսն է հավանություն տալիս Թրամփի աշխատանքային գործունեությանը, ինչը չի փոխվել նախորդ ամսվա համեմատ։

Թրամփի երդմնակալությունից կարճ ժամանակ անց՝ 2025 թվականի հունվարի 20-ին, նա ունեցել է իր ողջ ներկայիս նախագահական ժամկետի ընթացքում ամենաբարձր վարկանիշը՝ 47 տոկոս։

Թրամփը ճնշումների թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վարչակազմի և Իսրայելի կողմից փետրվարին Իրանի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրել է վառելիքի շուկայում բենզինի գների կտրուկ թանկացման։

Reuters/Ipsos-ի հարցման տվյալներով՝ ամերիկացիների մոտ 36 տոկոսը կողմ է Իրանի ուղղությամբ ԱՄՆ ռազմական հարվածներին, այնինչ ապրիլի 10-12-ն անցկացված հարցման ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 35 տոկոս։

Ամբողջ երկրում 4557 չափահաս ամերիկացիների շրջանում անցկացված վերջին առցանց հարցումը ցույց է տվել 2 տոկոսային կետի սխալ։ Reuters/Ipsos-ի նոր հարցումը փաստում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ նվազագույն մակարդակի վրա։ Բազմաթիվ ամերիկացիներ սկսել են կասկածի տակ դնել 79-ամյա նախագահի հավասարակշռվածությունն ու մտքի սրությունը՝ Իրանի հետ պատերազմի և Հռոմի Լևոն պապի հետ բացահայտ առճակատման պատճառով։

Այս հարցում հանրապետականների կարծիքները կիսվել են. նրանց 53%-ը Թրամփին համարում է հավասարակշռված, իսկ 46%-ը՝ ոչ (ոմանք էլ հրաժարվել են պատասխանել)։ Մինչդեռ դեմոկրատների շրջանում միայն 7%-ն է նրան համարում հավասարակշռված մարդ։

Reuters/Ipsos-ի վերջին հարցումն անցկացվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հաստատված փխրուն զինադադարի պայմաններում, որի ժամկետը լրացել է երեքշաբթի օրը։ Ամերիկացիների մոտ 51%-ը, այդ թվում՝ հանրապետականների 14%-ը, անկախների 54%-ը և դեմոկրատների 85%-ը, հայտարարել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թրամփի մտքի սրությունը «վատթարացել է»։

Թրամփի հարձակումները Հռոմի պապի հասցեին ուշադրության կենտրոնում են հայտնվել մասնավորապես այն պատճառով, որ ամերիկացիներն ընդհանուր առմամբ ավելի բարձր կարծիք ունեն պոնտիֆիկոսի, քան նախագահի մասին։ Հարցվածների շուրջ 60%-ը նշել է, որ դրական վերաբերմունք ունի Լևոն XIV պապի նկատմամբ, մինչդեռ Թրամփի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 36%։

Ամերիկացիները Հռոմի պապին ավելի մեծ համակրանքով են վերաբերվում, քան նույնիսկ ականավոր դեմոկրատներին, այդ թվում՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին։ Հարցումը նաև փաստում է, որ ամերիկացիների միայն 16%-ն է սատարում ՆԱՏՕ-ի դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու գաղափարին (ինչով սպառնացել էր Թրամփը)։

Միացյալ Նահանգներում կյանքի թանկացման դեմ ուղղված Թրամփի գործողություններին հավանություն է տալիս հարցվածների միայն 26%-ը, ինչը նրա կառավարման ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Հարցվածների 26%-ն էլ նշել է, որ Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններն արդարացված են եղել իրենց ծախսերի տեսանկյունից։ Հարցվածների միայն 25%-ն է (այդ թվում՝ դեմոկրատների 6%-ը և հանրապետականների 57%-ը) կարծիք հայտնել, որ Իրանին հասցված ամերիկյան հարվածները կբարձրացնեն Ամերիկայի անվտանգության մակարդակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930