Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 20-ին Հայաստանն ունի երկու մասնակից
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանի հավաքականն ունի երկու մասնակից:
Կեսօրին` 12:00-ին, 60 կգ քաշային ծանրորդների մեծ պայքարը կսկսի Գառնիկ Չոլաքյանը, իսկ 18:00-ին մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ընդհանուր առմամբ ներկայացված է 16 մարզիկով:



