Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկված 14 քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը հայտնի է։

Այսօր ավելի վաղ կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը հայտնել էր, որ բերման ենթարկվածներից 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել։

«Քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,–Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։

Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930