Բաժիններ՝

Լիբանանում Իսրայելի հարձակումներից վերջին մի քանի ժամվա ընթացքում 10-ից ավելի մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ին երկրի հարավում գտնվող տարբեր շրջաններում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները մինչև այժմ շարունակվում են։

Իր հերթին, «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Լիման զորանոցը և իսրայելական ուժերի դիրքերը, ինչպես նաև հրթիռային համազարկերով թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական ուժերի նորաստեղծ հրետանային դիրքերը։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական հարվածներից զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2089-ի, իսկ վիրավորներինը՝ 6762-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930