Չինաստանի ԱԳՆ-ն Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր գործողություն է անվանել
ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր և անպատասխանատու քայլ է, որը միայն կսրի լարվածությունը: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
«Այն պայմաններում, երբ շահագրգիռ կողմերն արդեն համաձայնության են եկել ժամանակավոր հրադադարի վերաբերյալ, ԱՄՆ ռազմական ներկայության կուտակումը և նպատակային շրջափակումը միայն կսրեն հակասությունները և լարվածությունը, կխաթարեն արդեն իսկ փխրուն հրադադարը և լուրջ սպառնալիք կներկայացնեն Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության համար»,- ասել է Գո Ցզյակունը։
Նա ընդգծել է, որ «սա վտանգավոր և անպատասխանատու գործողություն է»։



