Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են գրանցվել
Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված նոր հարձակումների հետևանքով զոհվել է 7 մարդ, տասնյակից ավելի վիրավորներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Լիբանանում գործող արմատական «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ հարվածներ են հասցրել իսրայելական բանակի դիրքերին։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Լիբանանի աողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 6-ի դրությամբ երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 1497-ի, իսկ վիրավորներինը՝ 4639-ի։



