«Էթնիկ զտում» խոսույթը վնասակար է. հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից. Փաշինյան

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կրկնեց երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները, ըստ էության, Ղարաբաղի ժողովրդին «պահել են պատանդի կարգավիճակում»՝ անհասկանալի նպատակների համար:

Այնուհետև նա անդրադարձավ այն գնահատականին, որ 2023 թվականին Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում:

«Կարանք ասենք էթնիկ զտում, բայց ես էդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք՝ էթնիկ զտում, և հայելային ստանանք «էթնիկ զտում», հետո՝ «ցեղասպանություն», «հայելային ցեղասպանություն», ամեն ինչը հայելային, դա նշանակում է՝ մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ: Իմ հոգսը դա չի: Եվ ես՝ որպես ՀՀ վարչապետ, ասում եմ, որ ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես ասած, պատմական արդարության վերականգնման օրակարգից, պետք է արդար իրականության հետրից գնալ»,-ասել է Փաշինյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031