Հնդկական նավթավերամշակող ընկերությունները ծրագրում են վերսկսել իրանական նավթի գնումները․ Reuters

Հնդկական նավթավերամշակող ընկերությունները ծրագրում են վերսկսել իրանական նավթի գնումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես չեղարկել է պատժամիջոցները՝ էներգակիրների դեֆիցիտը մեղմելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի էներգետիկ ոլորտի երեք աղբյուրների։

Ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 30-օրյա ժամկետով թույլատրել է արդեն իսկ ծովում գտնվող իրանական նավթի գնումը՝ ժամանակավորապես կասեցնելով գործող պատժամիջոցները։

ԱՄՆ օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) տվյալներով՝ այս բացառությունը տարածվում է այն նավթի վրա, որը բեռնվել է ցանկացած նավի (այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող տանկերների) վրա մինչև մարտի 20-ը ներառյալ և բեռնաթափվելու է մինչև ապրիլի 19-ը։

Kepler ընկերության հում նավթի շուկայի տվյալների գծով ավագ մենեջեր Էմանուել Բելոստրինոյի գնահատմամբ՝ ներկայումս Մերձավոր Արևելքից մինչև Չինաստանի մոտակա ջրերը սփռված նավերի վրա շուրջ 170 միլիոն բարել իրանական հում նավթ կա։

Այնուամենայնիվ, սինգապուրցի թրեյդերը զգուշացրել է, որ նույնիսկ պատժամիջոցների նման չեղարկման դեպքում ընկերություններին դեռևս ժամանակ է անհրաժեշտ կարգավորող պահանջների պահպանման, վարչարարության և բանկային սպասարկման համար, ուստի նավթի մատակարարումների ավարտի համար դեռևս ժամանակ կպահանջվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031