Սպիտակ տունը 30 օրով հանել է իրանական նավթի գնման պատժամիջոցները

Սպիտակ տունը 30 օրով չեղարկել է իրանական նավթի գնման պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Guardian-ը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, դա թույլ կտա համաշխարհային շուկա դուրս բերել մոտ 140 մլն բարել նավթ և մասամբ նվազեցնել գները:

Նշենք, որ Իրանի հետ ԱՄՆ–ի և Իսրայելի հակամարտության սկսվելուց ի վեր նավթի գներն աճել են ավելի քան մեկուկես անգամ՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարը, ինչը 2022-ից ի վեր առավելագույն մակարդակն է։ Այս ֆոնին ԱՄՆ վարչակազմը շահագրգռված է գների իջեցմամբ, այդ թվում երկրի ներսում՝ հաշվի առնելով կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունները։

Սա պատժամիջոցների արդեն երրորդ ժամանակավոր թուլացումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Ընթացիկ միջոցառումները կգործեն մինչև ապրիլի 19-ը և կտարածվեն միայն լցանավերի վրա, որտեղ նավթն արդեն բեռնված է: Ընդ որում, մեղմացումները չեն վերաբերում Կուբա, Հյուսիսային Կորեա, Ղրիմ, ԴԺՀ և ԼԺՀ մատակարարումներին։

Բեսենտը նախկինում նշել էր, որ Իրանի համար դժվար կլինի օգտագործել ստացված եկամուտները, քանի որ ԱՄՆ-ն կպահպանի երկրի միջազգային ֆինանսական համակարգ մուտք գործելու սահմանափակումները։

Obsidian Risk Advisors-ի վերլուծաբան Բրենտ Էրիքսոնի խոսքով՝ նման քայլերը կարող են վկայել Վաշինգտոնի կողմից Թեհրանի վրա ճնշման տնտեսական գործիքների կրճատման մասին։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն իր հերթին հայտարարել է, որ նավթ տեղափոխող լցանավերը կարող են Արևելյան Ասիա հասնել 3-4 օրվա ընթացքում, իսկ այդ հումքից արտադրված նավթամթերքը շուկայում կհայտնվի մոտ մեկուկես ամիս անց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031