Նշվել է մարսողությունը բարելավող լավագույն և ամենաանսպասելի մթերքը
Սննդաբան Թիմ Սպեկտորը բացահայտել է մի մթերք, որն անսպասելիորեն օգտակար է մարսողության և վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար: Նա իր բացահայտմամբ կիսվել է Daily Mirror-ի հետ զրույցում:
Սննդաբանի խոսքով՝ մանրաթելի լավագույն աղբյուրներից մեկը փոփքորն է: Այս մթերքի 100 գրամը պարունակում է մոտավորապես 14.5 գրամ սննդային մանրաթել, որը կարևոր է աղիների աշխատանքը բարելավելու, արյան մեջ շաքարի մակարդակը նորմալացնելու և քրոնիկ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար:
Առավելագույն օգուտ քաղելու համար Սպեկտորը խորհուրդ է տվել փոփքորնը պատրաստել առանց ավելորդ շաքարի և յուղի, ինչպես նաև սննդակարգում ավելացնել մանրաթելերով հարուստ այլ սննդամթերքներ, ինչպիսիք են լոբին, ազնվամորին, ավոկադոն և ոլոռը:



