Պենտագոնը կսկսի իրանական Shahed-ի օրինակով անօդաչու թռչող սարքերի արտադրությունը
Պենտագոնը մտադիր է զարկ տալ LUCAS հարվածային անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրության, որոնք հիմնված են իրանական Shahed դասի անօդաչու թռչող սարքերի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հետազոտությունների և ճարտարագիտության հարցերով տեղակալ Էմիլ Մայքլը։
«Գաղափարն այն է, որ ԱՄՆ-ում զանգվածային արտադրություն սկսվի»,- ասել է Մայքլը, ում խոսքերը մեջբերում է Bloomberg-ը:
Նրա խոսքով՝ նման անօդաչու թռչող սարքերը «շատ լավ են աշխատում» և «օգտակար գործիք են զինանոցում»։



