Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. հոմ կառավարություն և ԱԺ չի՞. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Բա չիմացաք, հանճարեղ կառավարիչ #nիkոլ-ը պետական պարտքը մեկ ակնթարթում կես միլիարդ դոլարով փոքրացրեց:

Չէ-չէ, պետության պարտքը ֆիզիկապես չի քչացել: 2025 դեկտեմբեր ամսին, մինչ ժողովուրդը տաշի էր անում, «Պետական պարտքի մասին» օրենքն են փոխել, և պետական պարտքի սահմանման մեջ այլևս չկա կենտրոնական բանկի պարտքը:

Սա էլ ընտրություններից առաջ հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է:

Հոմ կառավարություն և ԱԺ չի.  կրկես՝ բաց երկնքի տակ»:

Տեսանյութեր

Լրահոս