Իրանում մարտի 13-ից կվերաբացվեն գրեթե բոլոր կինոթատրոնները
Իրանի գրեթե բոլոր կինոթատրոնները, բացառությամբ Թեհրան, Թավրիզ և Սպահան քաղաքներում գտնվողների, մարտի 13-ից կվերսկսեն իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնել է Իրանի կինեմատոգրաֆիական կազմակերպության ֆիլմերի վարձույթի և ցուցադրման բաժնի ղեկավար Մոջթաբա Բեհզադիյանը։
«Բացառությամբ Թեհրանի, Թավրիզի և Սպահանի, երկրի մյուս քաղաքների կինոթատրոնները կկարողանան բացվել այս ուրբաթ՝ Մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության հետ համաձայնեցմամբ», — նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Նշվում է, որ վարձույթում կթույլատրվեն գրեթե բոլոր ֆիլմերը, բացի կատակերգություններից։



