Թուրքիայի բնակիչների գրեթե կեսը կողմ է նոր սահմանադրությանը. հարցում
Թուրքիայի բնակիչների գրեթե կեսը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն: Այս մասին վկայում են ASAL կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն:
Հարցումը անցկացվել է 2026 թվականի փետրվարի 13-ից 21-ը Թուրքիայի 26 նահանգներում 18 տարեկանից բարձր 2015 հարցվածների շրջանում։ Հետազոտությունը կատարվել է հեռախոսով՝ մոտավորապես 2.45% սխալի մարժայով:
«Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 45.6%-ը նշել է, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն, 41.8%-ը դեմ է, իսկ ևս 12.6%-ը նշել է, որ որևէ կարծիք չունի այս հարցի վերաբերյալ»,- ասվում է ASAL հետազոտական կենտրոնի հարցման արդյունքներում։



