Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Թեհրանում կառավարական շենքերի և օբյեկտների ուղղությամբ

Իսրայելական պաշտպանության բանակը հայտնել է, որ անցած գիշեր ավելի քան 80 կործանիչներ հարվածներ են հասցրել Թեհրանում կառավարական շենքերի և օբյեկտների ուղղությամբ:

Թիրախների թվում են Իմամ Հուսեյնի անվան համալսարանը, որտեղ պատրաստում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպաներին, ինչպես նաև հրթիռային ստորաբաժանումը, բունկերներ և բալիստիկ հրթիռների պահպանման համար ստորգետնյա ենթակառուցվածքը:

Հրապարակված կադրերում Իրանի Գերագույն դատարանի շենքն է։

Հրապարակվել են նաև տարածաշրջանի խոշոր ծովային հանգույցներից մեկին՝ իրանական Բենդեր Աբաս նավահանգստին հասցված հարվածի կադրերը։

Տեսանյութեր

Լրահոս