«Իշխանությունն իրականությունն այլ կերպ է ներկայացնում, որտեղ առաջնայինը ՔՊ ներկուսակցական ախորժակն է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարաությունների ժամին ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին և այդ համատեքստում՝ ՀՀ իշխանությունների անգործությանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանային ծանր զարգացումների համատեքստում բավականին ուշագրավ էր օրեր առաջ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ «նետված քարերը»:

Հայաստանին մեղադրելով ռազմական հանցագործություններ և օկուպացիա իրականացնելու կեղծ և մտացածին գործողությունների մեջ, Ալիևը հայտարարել է, որ հայերը, ինչպես հիմա, միշտ պետք է վախենան, որովհետև դա է ադրբեջանցիների խաղաղ ապրելու գրավականը:

«Պետությունը, որը բազում ռազմական հանցագործություններ է գործել հայ ժողովրդի նկատմամբ՝ Արցախում և Հայաստանում, ագրեսիա, էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացնել, այս պահին էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները, մեզ՝ հայերիս, մեղադրում է ինչ-որ բանում։ Նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչում: Ադրբեջանի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է, որ միջազգային իրավունքն այլևս չի գործում, և իրենք գործում են ուժի դիրքերից:

Կարդացեք նաև

Այս սկզբունքը հատկապես վերջին տարիներին ընդգծված աշխատել է, և հայ ժողովուրդն այն իր «մաշկի վրա» զգացել է՝ վիրավորանքների, հոխորտանքների, հարձակումների, մարդկային և տարածքային կորուստների տեսքով: Մի բան է, թե ինչ նարատիվներ ու մոտեցումներ է առաջ քաշում Ադրբեջանը, ինչպես է հայերին թշնամի համարելու և ատելություն դրսևորելու ֆոնին խոսում խաղաղության մասին, մեկ այլ բան է, թե այս իրողություններն ինչպես են ընդունվում Հայաստանում: Հասարակության ճնշող մեծամասնությունը համարում է, որ Ադրբեջանից հնչող սպառնալիքները, դրսևորվող տարածքային հավակնությունները, ինչպես նաև՝ շանտաժով խոսելն ու օրակարգ թելադրելը չի բխում Հայաստանի շահերից, ավելին՝ այն իր մեջ մեծ սպառնալիքներ է պարունակում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նա վստահ է, որ ՀՀ իշխանությունն էլ գիտակցում է, թե ինչ է Ադրբեջանի ուզածը, և թե իր անհամաչափ զիջումներն ինչ մեծ գին են ունենալու Հայաստանի համար:

«Այլ բան է, որ հայաստանյան ռեժիմը, ստորադասելով արտաքին վտանգներն ու սպառնալիքները, իրականությունը ներկայացնում է լրիվ այլ տրամաբանությամբ ու գույներով, որտեղ առաջնահերթը ոչ թե հայի հավաքական շահն է, այլ ՔՊ նեղ-կուսակցական ախորժակը, ոչ թե Հայաստանն է, այլ մեր գլխին մուրճ ճոճողները, ոչ թե խաղաղությունն է, այլ լիակատար կապիտուլյացիան»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը ելույթի ավարտին անդրադարձավ նաև իմպիչմենտի գործընթացին՝ ասելով.

«Իմպիչմենտի գործընթացի մասին ոչ միայն խոսում են ընդդիմադիրները, այլև այս ամբիոնից խոսում են իշխանութունները, ինչը ցույց է տալիս, որ թեման ներքաղաքական օրակարգի մաս է կազմում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031