Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 85-ի

ԱՄՆ-ում վերջին օրերի ընթացքում առնվազն 85 մարդ է զոհվել ձնաբքի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Թենեսի, Միսիսիպի և Լուիզիանա նահանգներում։

ԱՄՆ-ում շուրջ 230 հազար տնատնտեսություն մնացել է առանց էլեկտրականության. իրադրությունն առավել ծանր է Թենեսիում և Միսիսիպիում։

Հունվարի 29-ի երեկոյից մինչև փետրվարի 1-ի առավոտ որոշ նահանգներում հնարավոր է 7-20 սմ ձյան տեղումներ։ Քամու պոռթկումների արագությունը կարող է հասնել վայրկյանում 22 մետրի։ Հյուսիսային Կարոլինա և Հարավային Կարոլինա նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս