Վեհափառի հետ որևէ տարաձայնություն իմ օրոք չի եղել, միայն աջակցություն Եկեղեցուն. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր նախագահության օրոք պարբերաբար հանդիպել է Վեհափառի հետ, բայց որևէ մեկին փոխելու, կամ մտնելու ինչ-որ պատմությունների մեջ՝ ոչ թե չի եղել, այլ՝ եթե մեկն իրեն ասեր, որ գալու է մի պահ և ունենալու ենք այս պատկերը, կասեր՝ «հոգեկան հիվանդ է ասողը»:

«Իմ ժամանակ ամենամեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում։ Եվ հենց Վեհափառի շնորհիվ, ինքը կարողացել է ֆինանսական միջոցներ հայթայթել:

Պարբերաբար քննարկել ենք, բայց երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության մթնոլորտ ձևավորել: Հակառակը, միշտ ասում էի՝ ի՞նչ է պետք, ինչո՞վ կարող եմ օգնել։ Ինքս հորդորում էի՝ լավ է, որ նոր եկեղեցիներ են կառուցվում, բայց պատմական մեր եկեղեցիների վրա մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձրեք։

Մեր տարածաշրջանում, փոքր երկրի համար ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որը պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես պետականությունը քանդվի, ուրեմն՝ ինքնությունը թուլացրու։ Սա իմ աքսիոմատիկ մոտեցումն է, և ես չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորել Եկեղեցու հետ։ Չի եղել որևէ տարաձայնություն»,- վստահեցրեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս