Պետք է առաջնահերթություն տալ ԱՄՆ տարածքների պաշտպանությանը և Չինաստանի զսպմանը․ Պենտագոնը հրապարակել է Ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը

Ռուսաստանը շարունակում է մնալ «մշտական, բայց կառավարելի սպառնալիք» ՆԱՏՕ-ի արևելյան անդամների համար․ ասվում է ԱՄՆ Ազգային պաշտպանության նոր ռազմավարության մեջ, որը հրապարակել է Պենտագոնը։

Ինչպես նշում է BBC News-ը, ի տարբերություն 2022 թվականի ռազմավարության, որը Չինաստանից եկող «սպառնալիքն» անվանում էր ԱՄՆ-ի համար պաշտպանության գերակա խնդիր, նոր 34 էջանոց փաստաթուղթը կոչ է անում Պեկինին զսպել «ուժի, այլ ոչ թե առճակատման միջոցով»։

«Նախագահ Թրամփը ձգտում է կայուն խաղաղության, արդար առևտրի և հարգալից հարաբերությունների Չինաստանի հետ, և նա ցույց է տվել իր պատրաստակամությունն անմիջականորեն համագործակցել նախագահ Սի Ծինփինի հետ՝ այդ նպատակներին հասնելու համար։ Սակայն նախագահ Թրամփը նաև ցույց է տվել ուժի դիրքերից բանակցելու կարևորությունը»,- ասվում է փաստաթղթում։ 2018 թվականի փաստաթղթում Չինաստանը և Ռուսաստանը նշվում էին որպես ԱՄՆ անվտանգության «հիմնական սպառնալիքներ»։

Նոր ռազմավարության մեջ Պենտագոնը նշում է, որ երաշխավորում է «ԱՄՆ ռազմական և առևտրային մուտքը հիմնական տարածքներ, մասնավորապես՝ Պանամայի ջրանցք, Ամերիկայի ծոց (նկատի ունենալով Մեքսիկական ծոցը) և Գրենլանդիա»։

«Մենք նախագահ Թրամփին կտրամադրենք նարկոահաբեկիչների դեմ գործողությունների հավաստի ռազմական տարբերակներ, որտեղ էլ որ նրանք լինեն», – նշվում է փաստաթղթում։

Ռազմավարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը կշարունակի «կենսական դեր խաղալ ՆԱՏՕ-ում», չնայած «եվրոպական գործողությունների թատերաբեմում» ամերիկյան ուժերի գործունեության մեջ կատարված փոփոխություններին։

«Մոսկվան ի վիճակի չէ հավակնելու եվրոպական գերիշխանության։ Եվրոպական ՆԱՏՕ-ն զգալիորեն գերազանցում է Ռուսաստանին տնտեսական մասշտաբներով, բնակչությամբ և, հետևաբար, թաքնված ռազմական հզորությամբ։ Թեև մենք ներգրավված ենք և կշարունակենք ներգրավված լինել եվրոպական գործերում, մենք պետք է և կշարունակենք առաջնահերթություն տալ ԱՄՆ տարածքների պաշտպանությանը և Չինաստանի զսպմանը»,- ասվում է փաստաթղթում։

Տեսանյութեր

Լրահոս