Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը․ ԱԳՆ
Կայացել է վաշինգտոնյան գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը․ հայտնում են ԱԳՆ-ից:
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Որպես ևս մեկ կարևոր ձեռքբերում նշվել է ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը: Կողմերը նաև անդրադարձ են կատարել տնտեսական համագործակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների օրակարգային հարցերին՝ նախանշելով առաջիկա անելիքները:
Հետաքրքրական է, որ հայկական կողմի հրապարակումներում որևէ տեղ չկա ամերիկյան կողմից լուսանկար:
